Վարչապետի օրերը չեն հաշվում

Մեր զրուցակիցն է ՀՅԴ խմբակցության անկուսակցական պատգամավոր Անդրանիկ ԿարապետյանըՄամուլը գրել է, որ

ՀՅԴ-ն օրերն է հաշվում, թե երբ պետք է Կարեն Կարապետյանը հեռանա վարչապետի պաշտոնից։ Կա՞ նման

բան։Նման բան գոյություն չունի։Իսկ ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունը,

կառավարությունը փոխելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում։Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում, այս

պահին փոփոխության անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև յուրաքանչյուր կառավարության

գործունեությունը մեկ տարով չեն գնահատում։Այսինքն 2018-ի ապրիլին էլ դուք չե՞ք տեսնում վարչապետի

փոփոխության խնդիր՝ հաշվի առնելով, որ շատերը նշում են, որ Կարեն Կարապետյանը հեռացող վարչապետ

է։Յուրաքանչյուր կարծիք իրավունք ունի տեղ գտնելու, բայց այս պահին ասել, որ վարչապետի հրաժարականի

հրամայական գոյություն ունի, այդպես չէ։Իսկ պատկերացնո՞ւմ եք «Ծառուկյան» դաշինիքի հետ կոալիցիա։

Նախօրեին նման հեռանկարը չէր բացառել Գագիկ Ծառուկյանը։Դա քաղաքական որոշում է, քաղաքական

մեծամասնությունն այդ հարցը կքննարկի։ Դա իմ որոշում կայացնելու և պատասխանելու հարցը չի։Ի վերջո, ինչ տվեց

Ձեզ այսքան ամիսների ընթացքում պատգամավորի աշխատանքը՝ հաշվի առնելով, որ որևէ օրենսդրական

նախաձեռնությամբ հանդես չեք եկել։Ե՞րբ ենք աշխատել որ։ Մայիսին մի քանի օր եկանք գործի, գնացինք։ Այդ

հարցը կտաք մեկ տարի հետ։Կա՞ թեմա, որ Ձեզ ամենաշատն է մտահոգում, և Դուք այդ թեմայի շուրջ

օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգաք։Նույն հարցերն են մտահոգում, ինչ որ բոլորին։ Մեր ժողովրդի

կենսամակարդակի բարձրացման հետ կապված յուրաքանչյուր հարց մտահոգիչ է և յուրաքանչյուր նախաձեռնություն,

որը կարող է ինչ-որ ձևով դրական ազդեցություն ունենալ ներկա իրավիճակի վրա, կարծում եմ՝ արդիական

է։Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի նախագծի քննարկման ժամանակ Դուք ազդարարի

համակարգի ներդրումը «գործ տվողի» ինստիտուտ համարեցիք, հետո դեմ չքվեարկեցիք։ Մտոեցումները

փոխվե՞լ են։Ես ընդհանրապես չեմ մասնակցել քվեարկությանը։Բոյկոտե՞լ եք։Ոչ, պարզապես, խորհրդատվական հանդիպումներ էի անցկացնում ընտրողների հետ։ Պարբերաբար այդ հանդիպումներն անցկացնում եմ։ Այդ հանդիպումներն ինձ թույլ են տալիս շոշափել ազգաբնակչության պուլսը, լսել մարդկանց կարծիքը, ինչպես նաև մտքերն ու խորհուրդները, որպեսզի կարողանամ իմ գործունեության ընթացքում ավելի լավ տիրապետել իրավիճակին։Այսինքն՝ որ ներկա լինեիք, դե՞մ էիք քվեարկելու։Այո։ԵՏՄ-ից դուրս գալու Ելքի նախաձեռնությունն ինչպե՞ս եք գնահատում։Ես կարծում եմ, որ այն հնարավորությունը, որ ԵՏՄ-ն մեզ տալիս է, մենք իրավունք չունենք մեր ձեռքից բաց թողնելու և պետք է խթանել մեր տեղի արտադրողին, որ կարողանա արտահանել իր ապրանքը այդ 200 միլիոնանոց շուկա։Այսինքն՝ մենք դեռ դրական պտուղներ չե՞նք քաղել ԵՏՄ անդամակցությունից։Ո՞նց չեք քաղել։ Եթե արտադրողը կարողանում է իր ապրանքն արտահանել, դա դրական չէ՞։Տնտեսական ցուցանիշներն այլ բան են ցույց տալիս, ցույց են տալիս, թե որքան ձախողումներ ունենք, նաև «Ելքն» է այդ մասին նշում։Ես տնտեսական ցուցանիշներից տեղյակ չեմ, չգիտեմ «Ելքն» ինչ թվեր է բերում, բայց ես գիտեմ, որ ամբողջ աշխարհի երկրներում տնտեսական ցուցանիշներն առաջվանը չեն, ցածր են։ Իմ կարծիքով, դա պատճառ չէ, որ մենք հրաժարվենք ԵՏՄ-ից։ Այդ շուկայից հրաժարվենք, բա ո՞ւր գնանք։ Եվրոպան այդ պայմանները կառաջարկի՞, կամ մեր ներքին շուկայում արտադրված ապրանքներն արդյոք եվրոպական շուկայում պահանջվա՞ծ կլինեն։ Նախ պետք է այդ հարցը քննարկել, հետո նոր հրաժարվել ԵՏՄ-ից ու անդամակցել մեկ այլ տնտեսական միության։

Be the first to comment on "Վարչապետի օրերը չեն հաշվում"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել