Ալվարդը 200 հազար դրամով վաճառել է նորածնին

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ

տվյալներն իրացնելիս երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Ապարան

քաղաքում գրանցված, ժամանակավորապես Աշտարակ քաղաքում բնակվող 32-ամյա Ալվարդ Մ.-ին։ Ինչպես

հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այն բանում, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տղա երեխա է ունեցել, ում 2 ամիս անց Երևանի 15

թաղամասում վաճառել է Կարպի գյուղում գրանցված, սակայն Արագածոտնի մարզի Արագած գյուղում բնակվող

ամուսիններ՝ 49-ամյա Օգսեն Տ.-ին և 36-ամյա Եփրաքսյա Բ.-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային նա

վաճառել է 200 հազար դրամով։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan-ը:

Be the first to comment on "Ալվարդը 200 հազար դրամով վաճառել է նորածնին"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել