Ով ավելի էժան գազ բերի Հայաստանի սահման՝ պայմանագիր կկնքենք. Վարչապետ

Էներգակիրների գինը Հայաստանում տարածաշրջանի համեմատ արտոնյալ է: Այս մասին ԱԺ-կառավարություն հարց

ու պատասխանի ժամանակ այսօր ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով Ելք խմբակցության

պատգամավոր Արամ Սարգսյանի հարցին:«Համեմատությունը պետք է բերել չափման միավորով, որովհետև

տրանզիտի գինն ու հեռավորությունը տարբեր են, բայց մենք այսօր բոլոր մատակարարներից, որոնց հետ աշխատում

ենք, ունենք արտոնյալ գին: Մենք այդ ուղղությամբ աշխատո՞ւմ ենք դիվերսիֆիկացիայի վրա, թե չէ, այո: Եվ ավելին,

մենք բաց ենք կամայական առաջարկին կամայական կառույցի կողմից, որը կարող է ասել՝ Հայաստանի սահման ես

կարող եմ գազ բերել այսօրվա գործող սակագնից էժան: Եվ այդ պարագայում որևէ խոչտընդտ չի լինի այդ կառույցի

հետ պայմանագիր կնքելու համար՝ անկախ ծագման երկրից», ասաց վարչապետը:Էլեկտրաէներգիայի ոլորտում

դիվերսիֆիկցիան նույնպես, ըստ վարչապետի, կարևոր է Հայաստանի կառավարության համար: Դրան ուղղված

աշխատանքներ են իրականացվում: «Ավելին, մենք իրատեսական ենք համարում լինել որոշակի առումով

էլեկտրաէներգետիկ շուկայի հաբ ռեգիոնում»,- հավելեց Կարեն Կարապետյանը:Արամ Սարգսյանը նկատեց, որ

Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում ու Ղրղզստանում էներգակիրներն ավելի էժան են, ամենաթանկն

այսօր Հայաստանի գներն են: «Բելառուսի գինը մեզնից թանկ է: Տարածաշրջանի այն երկրների համեմատ, որոնք գազ

են գնում, չունեն սեփական գազ, մեր գնման գինը լավագույնն է»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:

Be the first to comment on "Ով ավելի էժան գազ բերի Հայաստանի սահման՝ պայմանագիր կկնքենք. Վարչապետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել