Հաճելիորեն զարմացած կլինեք նրանից, ինչ կտեսնեք. ՊՆ-ը՝ Փաշինյանին

«Վարչապետից իմացանք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ մեր ԶՈՒ տանկերը այսպես

ասած խոդ չեն ընկել: Հիմա երաշխավորո՞ւմ եք, որ բոլոր տանկերը և զինտեխնիական գտնվում են նախադու

վիճակում, որ ԶՈւ-ն ապահովված է բոլոր տիպի անհրաժեշտ զենք-զինամթերքով, և ՀՀ-ն հենց այսօր ի վիճակի է վեց

ամիս կատարյալ շրջափակման պայմաններում ռազմավարություն անել և զենքի չափաքանակը բավարարեն»,-

Կառավարության հետ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հարցրեց «Ելք» խմբակցության անդամ

ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Այո, մենք կարող ենք հստակ ֆիքսել, որ ՀՀ Զու-ն

այսօր գտնվում է մարտունակ վիճակում, ի վիճակի է կատարել իր առջև դրված մարտական խնդիրները և կատարել բոլոր առաջադրանքներով սահմանված մարտական պարտավորությունները, հատուկ ուշադրության տակ է պահվում

 

մատակարարվող վառելիքի որակը և սպառազինությունը»: Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերական համալիրին, ապա նախարարաը նշեց, թե չի մտաբերում Կառավարության հաշվետվությունում նման տվյալ, բայց վստահեցնում է,

որ համալիրը գործում է, և եթե կիսամյակով չեն իրականացվել ծրագրերը, մի պատճառ ունի, որ լրացուցիչ խստացուցիչ

պայմաններ են դրված»,-ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ որ վերջերս ՌԴ-ում կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ՀՀ-ն

պատկառելի ներկայացված էր և ստացել է լավագույն տաղավարի շնորհակալագիր: Վիգեն Սրգսյանն այդուհանդերձ չանդրադաձավ 60 օրվա պաշարների բավարարաման հարցին, քանի որ ռազմական գաղտնիք է պարունակում, բայց

պատրաստակամություն հայտնեց պատգամավորի հետ հանդիպել առանձին և ներկայացնել: Վիգեն Սարգսյանը նշեց,

որ եթե ասում է, որ մեր բանակը մարտունակ է, նշանակում է, որ բոլոր հարցերը ներառված են: «Ինչ վերաբերում է

գրասենյակ ստեղծելուն, ձեզ վստահեցնում եմ և հրավիրում մանրամասն զրուցելու «գրասենյակի» վիճակի, վստահեցնում եմ՝ հաճելիորեն զարմացած կլինեք նրանից, ինչ կտեսնեք»,-ասաց նա և հավելեց, թե մենք էլ ենք

արտադրում անօդաչու սարքեր, որոնք անընդհատ արդիկանացման են փորձում տանել:

Be the first to comment on "Հաճելիորեն զարմացած կլինեք նրանից, ինչ կտեսնեք. ՊՆ-ը՝ Փաշինյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել