Ի գիտություն Արմեն Ամիրյանի՝ հրաժարականից առաջ

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով

ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Ցուցադրությունը մշակույթի

նախարարության հրահանգով փակվել է 22 օր անց: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը պատմել է, որ մի

շարք սպառնալիքներ է ստացել ցուցադրությունը նախաձեռնելու համար:

Ըստ մեր տեղեկությունների՝ մշակույթի նախարարությունից այցելել են ցուցահանդես, լուսանկարներ արել, տարել

նախարարություն, զեկուցել, որ ոչ մի արտառոց բան չկա, սակայն նախարար Արմեն Ամիրյանը հրահանգել է փակել ցուցահանդեսը:

Այս տարի լրանում է բոլշևիկյան հեղափոխության 100-րդ տարին, ինչպես նաև ստալինյան ռեպրեսիաների 80-րդ

տարին: Ցուցադրության ժամանակ ներկայացված են եղել հայ բոլշևիկներ Միկոյանի, Կասյանի և այլոց մասին

տեղեկություններ, թե ինչպես են նրանք գնդակահարության հրահանգներ տվել, Հայաստանից գաղտնի

տեղեկություններ տրամադրել ռուսներին ու թուրքերին:

Նրանք հանդես են եկել Հայաստանի պարտության օգտին՝ հանուն Թուրքիայի, Մոսկվային առաջարկել գնդակահարել հազարավոր հայերի:
Ցուցադրության ժամանակ հայ բոլշևիկների նկարների տակ մակագրված է եղել «ինքնամոռաց հայ բոլշևիկ, երբեմն տականք»: Ասում են՝ սա է հատկապես զայրացրել բոլշեւիկների սերունդներին ու հետեւանքներին: Տիկին Թուխիկյանի խոսքերով՝ դա իր ձևակերպումը չէ, այլ ՀՀԿ գաղափարական հիմնասյուն Գարեգին Նժդեհի բնորոշումը:

Իսկ ուրիշ ի՞նչ բնորոշում կարելի է տալ մարդկանց, ովքեր կողմ են եղել Հայաստանի պարտությանն ու հայկական անկախ պետականության ոչնչացմանը, հայկական տարածքների հանձնմանը Թուրքիային ու Ադրբեջանին, հայ մտավորականության գնդակահարությանը, հայկական բանակի սպաների զանգվածային սպանություններին:
Եվ ահա, Հայաստանում տեղի է ունենում բոլշեւիկյան ռեպրեսիայի ակտ՝ փակվում է այդ ցուցահանդեսը:

Բարեկեցիկ, սալոնային ժպիտով մշակույթի նախարարը հրահանգել է փակել ցուցահանդեսը: Նա կամ գաղափարական համոզմունք ունի, որ այդ մարդիկ տականքներ չեն, այսինքն՝ կիսում է նրանց հանցագործությունները, կամ նրան հրահանգել են, եւ իր կամքին հակառակ է արել, չպաշտպանելով իր նախարարության կառույցին: Երկու դեպքում էլ նա արդեն ՀՀ անկախ պետության նախարար չէ:

Զավեշտալի է, որ փողոցների անվանակոչության հարցում հայ նեոբոլշեւիկներն ասում են, թե պետք չէ հրաժարվել մեր խորհրդային շրջանի պատմությունից: Այդ դեպքում, ինչո՞ւ են հրաժարվում այդ նույն պատմությունից, որը ցուցադրվել է թանգարանում:

Ի գիտություն Արմեն Ամիրյանի՝ բերենք մեկ պատմական փաստաթղթից հատված.
1921 թվականի փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը Խորհրդային Հայաստանի արդարադատության կոմիսար, պոլսեցի թուրք Սուլեյման Նուրիի, Ավիս Նուրիջանյանի և Գևորգ Աթարբեկյանի նախաձեռնությամբ Երևանի բանտում թուրք մսագործի ձեռքով կատարվեց ահավոր սպանդ:

Կացնահարվեցին 50 սպաներ, որոնց թվում էին Բաքվի ինքնապաշտպանության կազմակերպիչներից Բաքվի հայ ուժերի հրամանատար Համազասպը, հեծելազորի հրամանատար, Ղարաքիլիսայի հերոսամարտի կազմակերպիչներից գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը, Ալեքսանդրապոլի ոստիկանական զորքերի պետ Սերգոն և այլ զինվորական, քաղաքական ու հասարական գործիչներ:

Աղբյուր՝ Lragir.com

Be the first to comment on "Ի գիտություն Արմեն Ամիրյանի՝ հրաժարականից առաջ"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել