Տաթևի ճոպանուղում էս պահին լարված իրավիճակ է. Ինչ է պատահել․․․

Ինչպես գիտեք, Տաթև գյուղից հետադարձը կազմակերպվում է «կենդանի հերթ» ձևաչափով։ Արդեն 45 րոպե է հերթ

ենք կանգնած, ու մեկ էլ հերթի սկզբում երկու տեղացիներ հորդորում են ետևում կանգնած իրենց ութ ընկերներին

միանալ իրենց` թե բա մենք խմբով ենք։

Բնականաբար սկսվեց բողոքի ալիք։ Հերթում կանգնած տեղացիներն ու տուրիստները սկսեցին նրանց թույլ չտալ

առաջանալ։ Սկսվեց հրմշտոց, այնուհետև խառնվեցին անվտանգության աշխատակիցները` փորձելով նրանց կարգի

հրավիրել։ Հերթում կանգնած մարդիկ սկսեցին բոյկոտել նրանց լկտի պահվածքը։

Առջևում կանգնած երկուսից մեկը բացեց շիշն ու սկսեց ջրել հերթում կանգնած մարդկանց (երևի հոգով ոստիկան էր.

ցույց էր ցրում)։Սկսվեց հրմշտոց, մարդիկ արդարացիորեն սկսեցին վիրավորել «պարոնին»…

Արդյունքում… Նրանցից չորսը զորբայությամբ միացան ընկերներին… ու նրանց փոխարեն իմ տուրիստներից երեքն

ինձ հետ միասին մնացինք այս կողմում…

Հերթում կանգնած տեղացիներն ահավոր զայրացած են (դե ես էլ չասեմ)։ Հիմա եթե դրանք մյուս կողմում սպասեն,

ապա Շամշյանն էսօր Տաթևի կողմերում լիքը նկարելու նյութ ունի։

Յաշա Սոլոմոնյան` հատուկ տուրիզմի ծաղկման համար։

Be the first to comment on "Տաթևի ճոպանուղում էս պահին լարված իրավիճակ է. Ինչ է պատահել․․․"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել