Հենց հիմա համացանցը պայթում է այս լուրից, Սկանդալային բացահայտումներ. Իրականում ով է սպանել Մանուկ Սիմոնյանին և ինչու.

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը շարունակում է պնդել,

որ եղբորը սպանել է նրա որդին՝ Նորիկ Սիմոնյանը. իսկ մայրը նրան օգնել է հետքերը թաքցնել: Իսկ իրավապահ

մարմինները շարունակում են կոծկել իրականությունը: Իրավապահներին զուգահեռ Արամ Սիմոնյանը սեփական

հետաքննությունն է տանում, ուսումնասիրում եղբոր թողած ձայնագրությունները, ֆայլերը, զրուցում նրա ընկերների

հետ:  Արամ Սիմոնյանին զարմացնում է՝ ինչպես է նախաքննական մարմինը փորձում կոծկել եղբոր սպանության

հանգամանքները, մասնավորապես, թե ինչպես է կատարվել սպանությունը, ինչպես է դիակը դուրս բերվել տանից և

տեղափոխվել: «Իմ կարծիքով՝ Նորիկն ու Ռուզանը Մանուկի դիակը տանից դուրս չեն բերել, այլ նետել են երկրորդ

հարկի պատուհանից: Որովհետև երբ ես եղա տանը, երկրորդ հարկի պատուհանի ցանցը վնասված էր: Ըստ երևույթին

չէին կարողացել հանել, որ դիակը գցեին, հրել էին ու վնասել, ահավոր դուրս հրված է ցանցը: Իսկ պատուհանից էին

գցել, որպեսզի մարդ չտեսնի: Եթե իջեցնեին ներքև, ապա պետք է դիակը փողոցի կողմով պտտեին և բերեին նույն

տեղը: Փոխարենը պատուհանից գցել են, հենց այնտեղ էլ շորերը փոխել է Ռուզանը, հետքերը թաքցրել են, արյունոտ

շորերը տարել և թաքցրել է հարևան ավտոտնակում: Այդ շորերը դեպքից հետո ես եմ գտել, բերել տուն և զանգահարել

իրավապահներին, որ գան տանեն: Մնացած հետքերը փորձել են թաքցնել նկուղում: Ամբողջ նկուղից այրած շորի հոտ

է գալիս»,-«Առաջին լրատվական»-ին պատմեց Սիմոնյանը:  Եղբայրը նաև համոզված է, որ Նորիկը կացնով հոր գլխին

չի հարվածել, քանի որ այն անկողինը, որի վրա եղել է պառկած Մանուկը, անկողնու ներքևի մասն է ամբողջությամբ

արյունոտ, իսկ գլխի մասում ոչ մի հետք չկա: Դա ապացուցելու համար Արամ Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ին է

տրամադրել նաև այդ անկողնու լուսանկարը: Մինչդեռ նախաքննական մարմինը ևս իր հաղորդագրություններում նշում էր, որ կինը կացնով հարվածել է քնած ամուսնու գլխին:  Արամ Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ին նախօրեին

պատմել էր, որ եղբոր սպանությանը նախորդել էր ընտանեկան վեճ, որը եղել էր որդու ընտրյալի պատճառով: Մանուկ Սիմոնյանը համաձայն չի եղել որդու ընտրության հետ և ասել է, որ այդ աղջկա՝ Ալիսայի ոտքն իր տուն չի մտնի, կամ կմտնի միայն իր դիակի վրայով: Լուրջ վեճ է եղել: Եղբայրն անգամ իր բարեկամներից մեկի մոտ խոստովանել է, որ Նորիկին շատ ուժեղ նեղացրել է և պետք է կանչի, սիրտը շահի: «Մանուկը մի քիչ բարդ, ծանր բնավորություն ուներ: Այդ վեճը եղել էր»,- ասաց Արամ Սիմոնյանը:  Ինչ վերաբերում է տեսակետին, թե սպանությունը կարող էր բիզնեսի,

ընկերության պատճառով լիներ, ապա Սիմոնյանը դժվարացավ ասել: Ընկերությունը, ամբողջ ունեցվածքը եղել է կնոջ և որդու անունով: «Դեպքից հետո ընկերության բանալիներն իմ մոտ էին: Ես գնացի, դռները բացեցի և Ալիսիկին ասացի, որ ինչ ուզում է լինի, պետք է աշխատեն, հիմնարկի գործունեությունը չպետք է դադարի: Եվ երբ քննիչները եկան, գույքագրեցին, վերցրեցին ինչ որ պետք էր, հետո բանալիները փորձեցին ինձանից վերցնել: Հետո զանգեցին

Նորիկին, Ալիսիկը սկսեց Նորիկի հետ խոսել, և դրանից հետո առգրավման ակտով հիմնարկի բանալիները ինձանից վերցրեցին և տվեցին Ալիսիկին: Այլ հետևություններ չեմ կարող անել»:  Նշենք նաև, որ Արամ Սիմոնյանի ձեռքի տակ ձայնագրությունը, որը Սիմոնյանը պատրաստվում է հրապարակել եղբոր քառասունքի օրը:  Հիշեցնենք՝ 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր

1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժողի կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: 2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ և ամուսնու միջև տեղի է ունեցել հերթական վիճաբանությունը, ինչից հետո

ամուսինը քնել է, և կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, որը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել: Հաջորդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, ամուսնու ավտոմեքենայով, որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում: Ձեռք բերված բավարար ապացույցների

համակցությամբ՝ տուժողի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կնոջ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Որոշում է կայացվել նաև տուժողի որդուն արգելանքից ազատելու մասին։

Be the first to comment on "Հենց հիմա համացանցը պայթում է այս լուրից, Սկանդալային բացահայտումներ. Իրականում ով է սպանել Մանուկ Սիմոնյանին և ինչու."

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել