Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատում: Ժամը 17:20-ի սահմաններում սահմռկեցուցիչ, ողջ գյուղը շոկի մեջ է , զոհը 1 տարեկան երեխան է

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ոնեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի

սահմաններում Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած վիճակում 1-ամյա աղջիկ երեխա: Ինչպես

հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ

խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-

րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի,

դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ երեխան

հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Վանաշեն գյուղից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն գյուղի

Հրաչիկ Մակարյան փողոցի 25 տանը, տան բնակիչ, 56-ամյա Հմայակ Մեհրաբյանը տան բակում իր վարած Ford

Transit մակնիշի 34 ZP 677 համարանիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել

1-ամյա Լարիսա Թորոսյանին, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Այս պահին դեպքի վայրում ծառայություն

են կատարում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի

ծառայողները՝ տեսուչ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման

կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական

կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/09/13/1077253/

Be the first to comment on "Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատում: Ժամը 17:20-ի սահմաններում սահմռկեցուցիչ, ողջ գյուղը շոկի մեջ է , զոհը 1 տարեկան երեխան է"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել