Հավերժ փա՛ռք…. — Էս դիրքում, իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել…..էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը……….

Կամանդի՛ր, մի տեսակ ես, ինչա՞ եղել: — Բան չէ, նորմալ ա ամեն ինչ, մի հատ աղը տուր: — Կես ժամից պիտի
պոստավոյին փոխենք: — Ըհը , եթե կես ժամ ձգենք: -Ի՞նչ: — Հ՞ը, բան ասի՞ր կամանդիր: — Չէ , չէ … …. — Տապիկնա
զանգում, մեկդ պատասխանեք: — Ես կպատասխանեմ, թողեք… լսում եմ: — Կամանդիր, շարժ կա, մեր կողմ են գալիս, մի
քանի հոգի են: — Ընդունեցի …. տղերք, հելեք, դիրքավորվեք, ես կապ տամ գունդ ու գամ, չկրակեք հանկարծ, լսում ե՞ք ՝
չկրակեք: — Այ թե ինչի՞ համար էիր սենց դիլխոր կամադիր ջան, չմտածես: — Պարո՛ն փոխգնդապետ , մեր դիրքի
ուղղությամբ են գալիս: — Քանի՞ հոգի են: — Թիվը չեմ իմանում, բայց շատ են: — Մինչև մեր հասնելը
պատասխանատվությունը թողնում եմ քո վրա, շարժվիր ըստ պահի անհրաժեշտության … դիմացեք տղերք , գալիս
ենք: — Լսում եմ ! — Տղերք, ոչ մեկդ չկրակի հանկարծ, թողեք թող գան: — Կամանդի՛ր, բեր հենց հիմիկվանից մաղենք
պրծնենք էլի: — Ասում եմ չկրակեք հանկարծ, տղե՛րք ջան չանեք տենց բան, թողեք թող գան, չկրակեք, լսում ե՞ք,
չկրակեք, թող գան,չկրակե , հանգիստ, մի՛ լարվեք, ուրիշ բանի մասին մտածեք, հանկարծ չկրակեք: — Արդեն շատ
մոտիկացան կամանդիր: — Ձեն մի հանեք, թողեք գան: …. — Ո՞վ ա տենում վերջը երևում ա, սաղ հավաքվեցին, թե էլի են
գալիս: — Սաղ եկել են, հետևից էլ մարդ չկա: — Դե որ սաղ եկել են, գյուլեք տղերք, սատկացրեք, փռեք գետնին, գյուլեք
ձեր ցավը տանեմ, հանուն հայրենիքի գյուլեք: Տղերք ով սաղ մնաց օտպուսկ եմ ուղարկելու, գյուլեք: — Ա օտպուսկա
կպեեել տղերք, պադվադիտ չանեք: — Տնաշենները ինչ էլ շատ են : …. — Լսում եմ, պարո՛ն գնդապետ — Տղես վիճակը ո՞նց
ա , գալիս ենք արդեն շուտով կհասնենք: — Դեռ դիմանում ենք, շատ են, շնից շատ են, վիրավոր ունենք, բայց մեզնից լավ
ա կռվում: — Գալիս ենք տղերք, հասնում ենք: — Չուշանաք , խնդրում եմ : …. — Տղերք հեսա գունդը հասնումա՝ դիմացեք:
— Կամանդի՛ր , էն գռանատը մոտդա՞: — Հա խի՞ — Հեչ , ուղղակի: — Կեսդ վիրավորներին օգնեք, կեսդ գյուլեք: Ով չի ձգում
, թող սարով հետ իջնի: — Իջնելը ավելի դժվարա, քան ստեղ մնալը, իջնել չկա: …. — Պարո՛ն գնդապետ…… — Ասա տղես,
երկու րոպեից հասնում ենք, ասա: — Պարո՛ն գնդապետ……..խնդրում եմ բոլորին փոխանցես, որ…….որ էս դիրքում…. — Ասա լսում եմ , ասա ձենդ ինչի՞ ա կորում, խոսա, մի՛ անջատի: — Էս դիրքում, իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել…..էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը………. — Ալոոո՞՞՞՞, էտ ինչ ձեն է՞ր, պատասխանի…..պատասխանի, տղե՛ս, հրամայում եմ, պատասխանի… Արցախյան պատերազմի ՀԵՐՈՍ՝ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ Հավերժ փա՛ռք Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "Հավերժ փա՛ռք…. — Էս դիրքում, իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել…..էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը………."

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել